Մեծ Բրիտանիայի թագուհին խորհրդարանում կհայտարարի ԵՄ-ից դուրս գալուց հետո երկրի ծրագրերի մասին
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը ելույթ կունենա խորհրդարանում, որի թեման կլինի ԵՄ կազմից դուրս գալուց հետո երկրի ծրագրերն ու հեռանկարները, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք թագուհու առաջին ելույթը կկայանա երկուշաբթի խորհրդարանի պետական բացման շրջանակում, որտեղ կառավարության անդամները կներկայացնեն իրենց քաղաքական առաջնահերթությունները:
Թագուհու ելույթի ընթացքում կհայտարարվեն Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների ազատ մուտքի դադարեցման մասին եւ դեղամիջոցների հասանելիության ապահովման շուրջ ծրագրերը:
Հիշեցնենք, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 31-ին: Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովը, որը կկայանա հինգշաբթի, դիտարկվում է որպես բրեքզիթի հարցով գործարք կնքելու վերջին հնարավարություն: