«Դոմ 2»-ի ոգով. Մարգո Օվսյանիկովային դաժան ծեծի են ենթարկել մոսկովյան կորպորատիվի ընթացքում
Մարգո Օվայանիկովան կրկին տհաճ իրավիճակում է հայտնվել. իրապատում շոուի 23-ամյա աստղի վրա հարձակվել են կորպորատիվի ընթացքում։
Կինը հարձակվել է Մարգոյի վրա, երբ վերջինս բեմում ելույթ էր ունենում։ Կինը ետեւից մոտեցել է «Դոմ 2»-ի նախկին մասնակցին եւ սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան։ Համացանցում հայտնվել է միջադեպի տեսագրությունը։ Հարձակվողն ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ էր։ Արդյունքում Մարգոյին հիվանդանոց են տեղափոխել։
Աստղի ներկայացուցիչը նշել է, որ այս գործով պարտասիր հետաքննություն կանցկացվի։ «Մենք չեն պատրաստվում սա այդպես թողնել»,- Starhit-ը մեջբերել է Դիանա Բիչարովայի խոսքերը։ Կնոջ դեմ, որը հարձակվել է Օվսյանիկովայի վրա, կարող է քրեական գործ հարուցվել խուլիգանության հոդվածով։ Մարգոն որոշ ժամանակ չի կարողանա ելույթ ունենալ։
Մարգո Օվսյանիկովան առաջին անգամ չէ տհաճ իրավիճակում հայտնվում։ Վերջերս նա քաղաքային ոճաբանին մեղադրել էր ոտձնգության մեջ։ Ավելի վաղ նրան ծեծի էր ենթարկել խանդոտ սիրելին Թուրքիայից, իսկ նախորդ տարի նրա վրա հարձակվել են հենց ռեալիթի շոուի ընթացքում։
Աղբյուրը՝ Cosmo