ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային իր ինքնապաշտպանության իրավունքի մասին
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Թուրքիային, որ ինքնապաշատպանության իրավունք ունի, երբ Պենտագոնը հաստատել է սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքում թուրքական դիրքերից ամերիկյան զորքերի ուղղությամբ հրետանային ռմբակոծության փաստը, գրում է Independent-ը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Թուրքիան կունենա «լուրջ հետեւանքներ», եթե շարունակի ներխուժել Սիրիայի քրդաբնակ շրջաններ:
«ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան խուսափի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անհապաղ պաշտպանական միջոցառումների»,-նշված է Պենտագոնի հայտարարության մեջ:
«Պայթյունը տեղի է ունեցել Անվտանգության մեխանիզմի գործունեության գոտու սահմաններից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որը թուրքերը ճանաչում են, որպես ԱՄՆ-ի ԶՈՒ ներկայության վայր»,-նշված է նավատորմի կապիտան Բրուք Դեւոլթի հայտարարության մեջ:Բ