Grand Swiss․ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հաղթանակները
Մեն կղզում շարունակվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին, Գաբրիել Սարգսյանը՝ լեհ Կասպեր Պիորունին, Ռոբերտո Հովհաննիսյանը՝ Էլինա Դանիելյանին։ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի, Վլադիմիր Հակոբյանը՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։ Կարեն Մովսիսյանը պարտվեց ԱՄՆ-ի ներկայաուցիչ Սամուել Սեւյանին, Սերգեյ Մովսեսյանը՝ հնդիկ Աբհիմանյու Պուրանիկին։
Առաջատարներ են են 3-ական միավոր վաստակած չինացի Հաո Վանը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ Գաբրիել Սարգսյանն ունի 2,5, Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2-ական, Կարեն Մովսիսյանն ու Էլինա Դանիելյանը՝ 1-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 0,5 միավոր։
FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։