Ամեն պատերազմից հետո 3 բանակ է մնում. Փայլանը մեջբերել է Բրեխտի խոսքերը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Սիրիա ռազմական ներխուժման հետ կապված Twitter–ի իր էջում մեջբերել է հայտնի գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի խոսքերը։
Կարո Փայլանը գրել է. «Ամեն պատերազմից հետո 3 բանակ է մնում։ Մահացածների բանակը, սգացողների բանակը եւ թալանչիների բանակը։ Ոչ ասենք պատերազմին»։