Ամերիկացին ցնցել է համացանցը «կախարդական մորուքի» մասին իր տեսահոլովակով (տեսանյութ)
LifeStyleԱմերիկացի լուսանկարիչ Բեն Գարվինը քաղաքից փորձել է պատասխանել ընկերների այն տարածված հարցին, թե ինչ է անում այն ժամանակ, երբ չի հավերժացնում ուրիշների պատկերները: Միննեապոլիսցի լուսանկարիչը դրա համար օգտվել է տեսախցիկից, և արդյունքը ստացվել է բավականին անսպասելի: Լույս աշխարհ է եկել նոր վիրուսային տեսանյութ, որն ընդամենը 2 օրվա ընթացքում "Youtube"-ում հավաքել է ավելի քան 800 դիտում:
Բացի "Youtube"-ից, Գարվին տեսանյութը տեղադրել է "Facebook" սոցիալական ցանցի իր էջում: «Կախարդական մորուք» (Magic Beard) վերնագիրը կրող տեսանյութում նա հայտնվում է չսափրված, բավականին խիտ մորուքով: Ոչ առանց մոնտաժի օգնության ամերիկյան «Խոտաբիչն» իր դեմքի այդ մասով տարբեր խորամանկ հնարքներ է անում, օրինակ` «ձեռնածություն է անում» սանրերով, իր «փարթամ բուսականոոթյան» միջից տարբեր առարկաներ է հանում, օրինակ` կավիճ կամ մորուքի մեջ բանջարեղեն պահում:
Գարվինն ասում է, որ տեսահոլովակը կարողացել է նկարահանել իր սմարթֆոնի և դրա "Stop Motion Studio" անվանումը կրող հատուկ ծրագրի շնորհիվ: Այն, որ տեսնյութը հաջողություն կունենա, նախաձեռնող լուսանկարիչը գուշակել էր իր յոթնամյա որդու արձագանքից.«Երբ ես նրան առաջին անգամ ցույց տվեցի տեսանյութը, նա այնպես ծիծաղեց, որ նրա ոտքերի մոտ փոքրիկ լճակ գոյացավ»,-պատմել է ամերիկացին "Web.orange.co.uk" կայքին: