ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է գրին քարտ ստանալուն առնչվող Թրամփի վարչակազմի նոր կանոնները
ԱՄՆ երեք տարբեր դաշնային դատարաններ արգելափակել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, որի համաձայն միգրացիոն գերատեսչության աշխատակիցներին թույլատրվում է որոշակի պետական արտոնություններից օգտվող միգրանտներին գրին քարտի տրամադրումը մերժել, հայտնում է Politico-ն:
Նոր միջոցառման համաձայն՝ միգրանտները պետք է ենթարկվեին պարենային կտրոնների, սոցիալական ապահովության, բուժօգնության եւ բնակարանի աջակցության օգտագործման կամ ապագայում այս արտոնությունների օգտագործման հնարավորության առկայության մանրակրկիտ ստուգման:
Նշվում է, որ Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգների դատարանները որոշումներ են հրապարակել, որոնք արգելափակում են համանման միգրացիոն քաղաքականությունը, իսկ Կալիֆոռնիայի դատարանը սահմանափակել է դրա կիրառումը:
Պարբերականը նշում է, որ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Կալիֆոռնիա նահանգների դատարանների որոշումները հարված են հասցնում Թրամփի միգրացիոն քաղաքականության փոփոխություններին, որոնց շնորհիվ նա կկարողանար բացառել առավել աղքատ միգրանտների հոսքը եւ միգրանտների թիվը մեծացնել աշխատանքային հմտությունների հիման վրա: