Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +0+5, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +12+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի լեռներում գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+9, ցերեկը՝ +21+23,
Արարատում գիշերը`+6+10 ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +10+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+14+18, ցերեկը՝ +19+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+26,
Արցախում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +18+23 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18):