Ջիվան Գասպարյանն այսօր նշում է ծննդյան 91-ամյակը
Ջիվան Գասպարյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշում է ծննդյան 91-ամյակը:
Աշխարհահռչակ դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը 6 տարեկանում արդեն նվագում էր դուդուկ:
Իր գործունեության ընթացքում դուդուկահարը գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956 թ-ին, իսկ 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:
Անցած տարի հոբելյանական 90-ամյակը վարպետը նշելու տրամադրություն չուներ, ինչը պայմամավորված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ: Սակայն նոյեմբերի 26-ին Մշակույթի նախարարությունը մեծ համերգով տոնեց մեծն դուդուկահարի հոբելյանական տարեդարձը: