«Ջենիֆեր Լոպեսը գեղեցիկ է նաև առանց ֆոտոշոփի». երկրպագուները՝ երգչուհու նոր, «կիսամերկ» լուսանկարների մասին (Տեսանյութ)
Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին զարմացրել է անկեղծ ֆոտոշարքով. 50-ամյա աստղը լուսանկարվել է նվազագույն հագուստով։
Ամերիկացի երգչուհին վեջին շրջանում իր ուժերն ավելի շատ նվիրում է դերասանական կարիերային, սակայն չի մոռանում նաեւ երաժշտական օլիմպոսի մասին։ Ջենիֆեր Լոպեսն ազդեցիկ տեսքով լուսանկարվել է իր երկար սպասված «Պարիր ինձ հետ» նոր երգի ներկայացման համար։ Այն ձայնագրվել է իսպաներենով եւ պարային սինգլ է։
Լոպեսը կադրում պատկերված է գետնին նստած։ Նա միայն վերնազգեստ է կրում, արձակել է մազերն ու վառ դիմահարդարում ընտրել՝ շեշտադրվելով աչքերը։ Երգչուհու մաշկը փայլում է։ Նա ուշադրություն չի շեղել իր «հագուստից» եւ հրաժարվել է զարդերից։ Երկրպագուները գնահատել են սիրելի երգչուհու նորույթն ու համարձակ կերպարը։
«Կարելի էր կարծել, թե սա ֆոտոշոփ է, սակայն ես քեզ լուսանկարներում տեսել եմ առանց մշակման. դու իսկապես գեղեցիկ ես», «50 տարեկան։ Բայց որքան գայթակղիչ տեսք ունեք», «Ինչ մրցակցության մասին կարող է խոսք լինել այսպիսի շքեղ մարմնի դեպքում», «Շատ կրքոտ»,- մեկնաբանություններում գրել են նրանք։
Աստղի նոր կոմպոզիցիայի պրեմիերան տեղի ունեցել լուսանկարի հետ կապված սկանդալից մի քանի օր անց։ Ամերիկյան Splash New գործակալության եւ Picture-ի ներկայացուցիչները երգչուհու դեմ դատական հայց են ներկայցրել, քանի որ նա առանց թույլտվության հրապարակել է իրենց լուսանկարը։
Ջենիֆեր Լոպեսն այժմ ակտիվորեն պատրաստվում է հարսանիքին։ Սեպտեմբերի վերջին նա տոնել է նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։