Թրամփի անձնական իրավաբանը հայտնվել է Նյու Յորքի դատախազության քննության կենտրոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտնվել է Նյու Յորքի դաշնային դատախազների քննության կենտրոնում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Պարբերականի աղբյուրներից մեկը հայտարարել է, որ քննությունը կապված է Ջուլիանիի ջանքերի հետ՝ ուղղված Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի գործունեության խափանմանը:
Նշվում է, որ քննության մեջ շոշափվում են նաեւ 2 բիզնեսմենների անունները, որոնք կապ ունեն Ջուլիանիի հետ. նրանք առանցքային դերակատարում են ունեցել Թրամփի իրավաբանի ձեռնարկած փորձում՝ քննություն սկսելու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի դեմ: