Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 30 րոպեով հեռացավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումից (Տեսանյութ)
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 30 րոպպեով հեռացավ դահլիճից:
Նրա վերադառնալու ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին, թե որն էր պատճառը, որ վարչապետը 30 րոպեով բացակայեց ֆորումից, արդյոք առողջական խնդիրներ կան, վարչապետը պատասխանեց, որ առողջական խնդիրներ չկային, աշխատանքային քննարկում էր պարզապես:
Նշենք, որ այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:
Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու եւ քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաեւ էքսպո ցուցահանդես։