Առաջին պաշտոնական հայտարարությունը Զավորոտնյուկի առողջության վերաբերյալ. Նրան լուրջ բան չի սպառնում
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն առաջին անգամ հանրությանն է դիմել պաշտոնական հայտարարությամբ։ 48-ամյա դերասանուհու հարազատները խախտել են լռությունը, որը պահպանում էին երկար ժամանակ եւ իրենց անունից հաղորդագրություն են հրապարակել արտիստի Instagram-յան էջում։ Նրանք հերքել են «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղի առողջության վերաբերյալ նոր, տագնապալի լուրերը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ Զավորոտյուկի վիճակը, որին տեղափոխել են այլ կլինիկա, նկատելիորեն վատացել է։ Նշվում էր, որ արտիստը գտնվում է պրեկոմատոզ վիճակում, և առկա է այսպես կոչված սոպորի վիճակ, այսինքն՝ նա գրեթե չի արձագանքում շրջապատին, մարդկանց եւ ամբողջ ընթացքում քնած է։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք. ոչ, դա ճիշտ չէ»,- նշված է դերասանուհու ընտանիքի՝ սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Եվ դատելով հրապարակումից՝ Զավորոտնյուկի մտերիմները շարունակելու են պաշտպանվել հետաքրքրասեր հանրությունից։ «Մենք պատրաստ չենք ինքնակոչ հյուրերի այցերին»,- ընդգծում են դերասանուհու հարազատները՝ նշելով, որ իրենց հսկում են տան մոտ, լուսանկարում մեքենաներում եւ սպասում կլինիկայի պահակակետի մոտ։