Կհեռացնե՞ն Երևանի ավագանուց Տիգրան Գալստյանին․ նրա դեմ բողոք է ներկայացրել կուսակից ընկերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Կհեռացնե՞ն Երևանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա դեմ բողոքով ՔՊ վերահսկիչ հանձնաժողով է ներկայացել կուսակից ընկերը, ում ավագանու նիստերից մեկի ժամանակ Տիգրան Գալստյանը հրապարակային վիրավորել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գալստյանի առջև խնդիր է դրված նույնկերպ՝ հրապարակային ներողություն խնդրել կամ հեռանալ ավագանու կազմից: Գալստյանը, սակայն, ներողություն դեռևս չի խնդրել, մեզ հետ զրույցում էլ չհաստատեց, որ մանդատից հրաժարվելու խնդրի առջև է կանգնած:
Ի դեպ, մեր տեղեկություննեով` սա կուսակցական վերահսկող այս հանձնաժողովի միակ բողոք-դիմումը չէ, թիմակիցները հաճախ են բողոքում մեկը մյուսից:
Հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ նույնիսկ մշակած դիմումի ձև կա, որը կարող է լրացնել ցանկացած մեկը կուսակցից բողոքելիս: Այժմ ամպեր են կուտակվել շարքային կուսակցականներից մեկի գլխին. Ղազարյանն անունը չի ասում, բայց հնարավոր է` նրան կուսակցությունից հեռացնեն: Իսկ մեր տեղեկություններով` այս շարքայինի խնդիրն ուղիղ առնչություն ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: