ԱՄՆ-ն բացի հազարավոր զինվորականներից Սաուդյան Արաբիա կուղարկի նաև մի քանի տասնյակ կործանիչներ
Ինչպես Operativ լրատվականը երեկ հաղորդե էր, Միացյալ Նահանգները պատրաստվում են մեծաքանակ, հնարավոր է նաև հազարավոր լրացուցիչ ուժեր ուղարկել Սաուդյան Արաբիա սեպտեմբերի 14-ին նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո, որում Վաշինգտոնն ու Էր Ռիադը մեղադրել էին Իրանին: Այդ մասին գրել էր Reuters-ը՝ հղում կատարելով այդ հարցին իրազեկ աղբյուրներին:
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կուղարկի նաև մի քանի տասնյակ կործանիչներ այլ ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցների հետ միասին դեպի Սաուդյան Արաբիա «որպեսզի աջակցի թագավորությանն Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում»,- այս մասին էլ գրել է Associated Press News-ը:
ԱՄՆ-ը կուղարկի երկու ռմբակոծիչ էսկադրիլիա եւ կործանիչներ, այլ ինքնաթիռներ, Patriot երկու հրթիռային մարտկոց եւ հակահրթիռային պաշտպանության մեկ համակարգ, որը հայտնի է որպես THAAD: ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատանքում կներգրավվեն շուրջ 1800 զինծառայողներ:
Ռազմական օգնությունն ուղարկվում է՝ ի պատասխան սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հրթիռային եւ անօդաչու սարքերի միջոցով ենթադրյալ հարձակումներին, որում Էր Ռիադն ու Վաշինգտոնը մեղադրել են Իրանին: