ԱՄՆ-ը պատրաստվում է հազարավոր զինվորականներ ուղարկել Սաուդյան Արաբիա
Միացյալ Նահանգները պատրաստվում են մեծաքանակ, հնարավոր է նաեւ հազարավոր լրացուցիչ ուժեր ուղարկել Սաուդյան Արաբիա սեպտեմբերի 14-ին նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո, որում Վաշինգտոնն ու Էր Ռիադը մեղադրել էին Իրանին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով այդ հարցին իրազեկ աղբյուրներին:
Աղբյուրները նշել են, թե հատկապես քանի զինվորական կուղարկվի Սաուդյան Արաբիա: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նաեւ դիտարկում են լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ տեղափոխելու հավանականությունը:
Դա Վաշինգտոնի կողմից հայտարարված ԱՄՆ-ի «պաշտպանական գործողությունների» մի մասն է անցած ամիս Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնք ցնցել էին համաշխարհային էներգետիկ շուկաները եւ լուրջ խնդիրներ հայտնաբերել Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգում: