Եվրոպական ընտանեկան նոր մոդելը
Օգոստոսի 20-ին BBC-ն անդրադարձավ ու արձանագրեց աննախադեպ մի փաստ' նշելով, որ նույնասեռ ամուսնությունները ժամանակակից ազատական հասարակության մեջ ընտանիքի զարգացման սահմանը չէ: Խոսքը ինչպես նույնասեռ այնպես էլ տարասեռ ընտանիքների մոնոգամության հաղթահարման և «պոլիամոր» խմբակային խառը սեռային կողմնորաշման ընտանիքների ստղծման մասին է, որով և «լուծվում են» անհավատարմության հետ կապված խնդիրները: Թե սա ինչ նորություն է բերելու հասարկությանը, դժվար է ասել, սակայն արդեն Անգլիայի Շեֆֆիլդ կոմսությունում կա նմանատիպ առաջին ընտանիքը, երբ մեկ նույնասեռ և մեկ տարասեռ զույգեր ապրում են նույն հարկի տակ, կազմում են հինգ «ընտանեկան միություն», ունեն իրենց ընտանեկան խորհրդատուն և փորձում են կառուցել իրենց կյանքն ու կենցաղը: