Ինչպե՞ս պայքարել դեմքի մաշկի ծերացման դեմ
Մեր օրերում շատ կանայք անհանգստացած են իրենց արտաքին տեսքով և հատկապես փորձում են պայքարել դեմքի ծերացման դեմ` շատ հաճախ դիմում են վիրահատական միջամտության: Գիտնականների պնդմամբ` կանանց և նույնիսկ տղամարդկանց դեմքին կարող են առաջանալ կնճիռներ, որոնք զանազան սթրեսների և հոգնածության արդյունք են: Շատ գիտնականներ` համեմատելով նախկին ժամանակներն այսօրվա հետ' գտնում են, որ այժմ մաշկի ծերացման գործընթացն ավելի արագ է ընթանում:
Ներկա պահին պլաստիկ վիրահատությունը համարվում է հիմնական միջոցը մաշկը երիտասարդացնելու համար: Շատ հետազոտություններ են տարվել կանանց մաշկը երիտասարդացնելու առանց վիրահատական միջամտության: Այդ միջոցներն առավել օգտավետ կլինեն թե' մաշկի, թե' օրգանիզմի համար, քան պլաստիկ վիրահատությունը:
Բժիշկներն ու գիտնականները խորհուրդ են տալիս ուշադիր լինել նաև կոսմետիկ միջոցներն ընտրելիս, քանի որ դրանք կարող են ևս գրգռել մաշկն ու հանգեցնել դրա ծերացմանը: Անհրաժեշտ է շաբաթը 1-2 օր մաշկը հանգիստ տալ կոսմետիկ միջոցներին, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել քիչ քանակությամբ:
Գիտնականները խորհուրդ են տալիս կոսմետիկ միջոցներն օգտագործել եղանակին և մաշկին համապատասխան: