Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ և ամպրոպ
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ և ամպրոպ՝ հարավարևելյան քամու ուժգնացմամբ՝ մինչև 15-20 մ/վրկ։ Անձրևային եղանակը կպահպանվի հոկտեմբերի 13-ի գիշերը միայն Սյունիքում և Արցախում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում շաբաթ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են անձրևներ և ամպրոպ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +22+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+20,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,
Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+20,
Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22 (հովիտներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27):