Վրաստանում ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը հեռուստահաղորդավար Արամ Չախոյանն է (թարմացված)
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդուարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել 1981 թ. ծնված Արամ Չախոյանին, 1983 թ. ծնված Էդուարդ Սարգսյանին, իսկ 1987 թ. ծնված Աննա Պողոսյանին' «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Operativ.am-ի ողջ խմբագրակազմն ավտովթարից տուժած քաղաքացիներին մաղթում է շուտափույթ ապաքինում: