Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ծրագրում են տեղափոխվել Կանդա
Լրատվամիջոցների հետ դատական վեճերի սկանդալային լուրերի ֆոնին տեղեկություններ են տարածվել Սասեքսի դուքսերի՝ Մեծ Բրիտանիայից հնարավոր տեղափոխման մասին։ Արեւմտյան լրատվամիջոցների ինսայդերները վստահեցնում են, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը ծրագրում են բնակություն հաստատել Կանադայում։ US Weekly-ի հաղորդմամբ՝ թագավորական զույգը հոգնել է բրիտանական լրատվամիջոցների սեւեռուն ուշադրությունից։
«Մեգանն ու Հարրին մտածում են Կանադա տեղափոխվելու մասին, քանի որ երկիրը Համագործակցության մաս է։ Նրանք դիտարկում են իրենց կյանքի զարգացման այդ սցենարը»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
Իսկ Մեգանի համար տեղափոխությունը կարող է յուրօրինակ տունդարձ լինել։ Դքսուհին չի թաքցնում, որ Կանադայի մասին յուրահատուկ հիշողություններ ունի, քանի որ «Ֆորս մաժորներ» սերիալի նկարահանումների ընթացքում նա մի քանի տարի ապրել է Տորոնտոյում։
Մարքլը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ Կանադան սիրում է զարգացան ենթակառուցվածքների եւ տեղի բնապատկերների գեղեցկության համար։ Սակայն միշտ հայտարարել է, որ իր միակ տունն ԱՄՆ-ն է համարում։ Աղբյուրը չի հստակեցրել՝ երբ են ամուսինները ծրագում փոխել բնակության վայրը։ Մոտակա տարիներին նրանք հազիվ թե կարողանան առհավետ լքել Մեծ Բրիտանիան, քանի որ արքայազն Հարրին համակարգում է միանգամից մի քանի բարեգործական նախագիծ եւ պետք է կատարի պարտականությունները, որոնք իր վրա դրված են թագավորական ծագման առնչությամբ։