Ոչ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցի նոր ընտրական օրենսգրքի մշակմանը. Համազասպ Դանիելյան
Ինչպես արդեն Operativ լրատվականը նշել էր, Երևանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկում է ընթանում:
Ցավոք, XXI դարում ունենք ՄԱԿ-ի միջազգային օր՝ նվիրված աղջիկներին, և Հայաստանում կանանց իրավունքների պահպանման խնդիրներ կան: Այս մասին հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական նշանակության տեսանկյունից տվյալ հարցերը ապագա սերունդների համար էական կարևորություն ունեն:
Ապա պատգամավորն անդրադարձավ ընտրական օրենսգրքի ձևավորման հարցին՝ հավելելով, որ այդ թեմայով քննարկումներ պետք է անցկացվեն լայն ձեւաչափով՝ այլ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:
«Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը մեզ մոտ ուղարկեց իր ներկայացուցչին»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք ակնկալում են ոչ խորհրդարանական ընդդիմության կողմից ակտիվ մասնակցություն: