Թուրքերը դեռ ծառավ են արյան. Շերլին Սարգսյան (Շեր)
Ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգսյանը, որը հայտնի է Շեր անունով, գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին:
«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց ես 11 տարեկանից լսում եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայի։ Ես այս մասին լսել եմ նաև Հայաստանում: Թուրք զինվորները դեռ ծարավի են արյան։ Հիմա նրանք Թրամփի օրհնությամբ ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ»,- գրել է նա: