Երևանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկում է ընթանում
Երևանում հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկում է ընթանում:
Քաղաքականության մեջ կանանց մասնակցության խնդիրը քննարկում են պատգամավորները, հատկապես՝ կին պատգամավորները, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մի քանի տղամարդկանց ակտիվ մասնակցությամբ:
Մասնակիցները միջազգային ստանդարտների եւ նրանց կարծիքով լավագույն պրակտիկայի միջոցով քննարկում են ներկուսակցական եւ ընտրական քվոտաները, պետական ֆինանսավորման, օժանդակման եւ սանկցիաների, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի կանոնները, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում եւ մարմիններում կանանց ներկայացվածության մեծացմանը:
Տվյալ քննարկումը, մասնակիցների պնդմամբ, ուղղված է հետագայում կանանց մասնակցության օժանդակմանը ապագա օրենսդրության մշակման, մասնավորապես, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մշակման գործում: