Աֆրիկացի տղայի գրածն առաջադրվել է որպես 2005 թ. լավագույն պատմվածք
Երբ ես ծնվեցի, սև էի:
Եվ մեծացա ես' մնալով սև:
Երբ ես երկար եմ մնում արևի տակ, ես սև եմ:
Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սև եմ լինելու:
Իսկ դուք, սպիտակամորթներդ…
Երբ ծնվում եք, վարդագույն եք:
Մեծանալով' դառնում եք սպիտակ:
Արևի տակ երկար մնալուց կարմրում եք:
Երբ ցուրտ է' կապտում եք:
Երբ վախենում եք, դեղնում եք:
Իսկ երբ մահանաք, մոխրագույն եք դառնալու:
Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»: