Ընդամենը 1 վայրկյան միմյանց աչքերին նայելը հավասարազոր է 3 ժամ ակտիվ շփմանը
Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտությունների մի ամբողջ շարք և պարզել, որ ընդամենը 1 վայրկյան միմյանց աչքերին նայելով մարդիկ ստանում են ինֆորմացիայի այնպիսի մեծ պաշար, որը կարող են ստանալ 3 ժամ ակտիվ շփման ժամանակ: Մասամբ այս պատճառով է, որ զրուցակցի աչքերին բարդ է անընդհատ նայել, ուստի խոսելիս հաճախ փոխում ենք մեր հայացքը:
Ապացուցված է նաև հետևյալը. երբ մի մարդ անընդհատ նայում է մյուսի աչքերին, դա զայրացնում է և ստիպում նյարդայնանալ: Չէ՞ որ թվում է, թե դիմացինը փորձում է «կարդալ» քո մտքերը: Իսկ դա ոչ ոք չի ցանկանում թույլատրել: