Լեդի Գագան և Բրեդլի Քուփերը՝ նոր ֆիլմի թրեյլերում (Տեսանյութ)
Երգչուհի Լեդի Գագան եւ դերասան Բրեդլի Քուփերը «Աստղը ծնվեց» ֆիլմում այնքան համոզիչ կատարեցին սիրահարների դերը, որ երկրպագուները սկսեցին խոսել նրանց հարաբերությունների մասին իրական կյանքում. նրանք երգչուհուն էին մեղադրում Շեյքից Քուփերի բաժանման համար եւ քննարկում էին աստղերի հնարավոր նշանադրությունը:
Բոլորովին վերջերս լուրերը, կարծես թե, դադարել էին, բայց հիմա 2 աստղերը հայտնվել են «How To Be: Mark Ronson» վավերագրական ֆիլմի թրեյլերում: Եվ սա միայն թեժացրեց երկրպագուների հետաքրքրությունը:
«How To Be: Mark Ronson» ֆիլմը պատմություն է կոմպոզիտոր Մարկ Ռոնսոնի մասին, որը «Աստղը ծնվեց» ֆիլմի համար գրել է հռչակավոր «Shallow» երգը: «Օսկար» մրցանակաբաշխությանը Գագան եւ Քուփերն այնքան զգայական կատարեցին երգը, որ դա միայն հաստատեց բոլորի կարծիքը նրանց կապի մասին: Ավաղ, YouTube-ում հայտնված թրեյլերում աստղերի նոր համատեղ կադրեր չկան. նրանք առանձին-առանձին են մեկնաբանություններ տալիս:
Դե ինչ, սպասենք բուն ֆիլմի թողարկմանը: