Ստամբուլում սպանված «օրենքով գող» Գոջան թաղվել է Բաքվում
ԱդրբեջանԻնչպես հայտնում է Прайм Крайм-ը, երեկ Բաքվում' Յասամալ շրջանի գերեզմանատանն առանց մեծ շուքի և մարդկանց հոսքի տեղի է ունեցել «օրենքով գող» Ալիբալա Համիդովի հուղարկավորությունը: Վերջինս քրեական աշխարհում ավելի հայտնի էր Գոջա անունով:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գողը» հրազենային երեք կրակոցի հետևանքով սպանվել էր Ստամբուլում' կիրակի օրը: Հաշվի առնելով նրա համեստ հուղարկավորությունը' ոչ ոք չի ժխտում այն հանգամանքը, որ մահվանից առաջ Գոջան զրկվել է գողի տիտղոսից:
Ըստ կայքի տեղեկությունների, «դեդականների» կլանի ներկայացուցիչներն օգոստոսի 14-ին կայացած հավաքի ժամանակ Համիդովին հեռակա կարգով մահվան էին դատապարտել:
Գոջային տվել էին ժամկետ' մինչև ամսվա կես ներկայանալ ու Ռաշադի և Էմինի հետ միասին բացատրություն տալ Գուլիին գողական տիտղոսից զրկելու և Վաժա Բիգանիշվիլիի կազմակերպած թագադությանը ներկա լինելու մասին:
Քանի որ ժամկետն ավարտվել էր, իսկ Գոջան այդպես էլ չէր ներկայացել, իր հարցը «դեդականները» որոշել էին քննարկել հաջորդ հավաքի ժամանակ: Օրակարգային հարցերից մեկը Գոջայի, Ռաշադի և Էմինի մահվան դատավճիռն էր:
Հավանաբար, «դեդականները» որոշել էին բացահայտ պատժել Գոջային: