«Ես միշտ քեզ հետ եմ». Քրիստինե Պեպելյանի հմայիչ լուսանկարը
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ վերնաշապիկ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ «Ես միշտ քեզ հետ եմ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր որդու՝ Արգեի հետ։ Նա ջերմ գրկել էր որդուն ու կադրն ուղեկցել հետեւյալ գրառմամբ. «Իմ սեր Արեգ»։ Լուսանկարի վրա առկա էր նաեւ «մայրիկը միշտ կողքիդ է» հեշթեգը։