Բեյոնսեն նկարահանվել է բաց դեկոլտեով համարձակ մինի հագուստով
38-ամյա Բեյոնսեն երկրպագուներին ներկայացել է բաց հագուստով։ 49-ամյա Շոն Քարթերի (Jay-Z) կինն անկեղծ դեկոլտեով մինի հագուստով է։
«Single ladies» հիթի կատարողը վերջին ժամանակներս հազվադեպ է երկրպագուներին ուրախացնում նոր կոմպոզիցիաներով եւ նրանց ներկայանալով։ Երկվորյակների՝ Ռումիի եւ Սերի ծնվելուց հետո արտիստն ավելի շատ ժամանակ է հատկացնում ընտանիքին։ Երգչուհու նոր լուսանկարները իրարանցում են առաջացրել երկրպագուների շրջանում։
Բեյոնսեն գայթակղիչ դիրքով լուսանկարվել է թանկարժեք հագուստով։ Նա բլեյզեր է կրում, որն առանձնանում է բացվածքներով ու խոր դեկոլտեով։ Աստղը «մոռացել» է ներքնազգեստ հագնել։ Ժակետը նաեւ մերկացրել է նրա մեջքը։ Վառ կերպարը լրացրել է մինի-կիսաշրջազգեստը։ Հագուստի արժեքը 2918 ֆունտ ստեռլինգ է։ Դիզայները բրիտանացի մոդելյեր Քրիսթոֆեր Քեյնն է։
Երգչուհին բարդ սանրվածք չի արել եւ պարզապես արձակել է երկար մազերը։ Ֆոտոսեսիայի համար նա դարչնագույն երանգներով դիմահարդարում է ընտրել։ Կերպարի գլխավոր շեշտը շքեղ զարդերն են՝ սպիտակ ոսկուց եւ ադամանդակուռ խոշոր ականջօղերը, ինչպես նաեւ բացառիկ մատանիները։ Ի դեպ, թանկարժեք իրերի հանդեպ սերը Բեյոնսեն սերմանել է նաեւ յոթնամյա դստերը՝ Բլու Այվիին։
Երկրպագուները գնահատել են իրենց կուռքի նոր լուսանկարները։ Ոմանք ենթադրել են, թե երգչուհին այդ լուսանկարներով ակնարկում է, որ շուտով նոր երգ է լինելու։
«Սրանք գովազդային լուսանկարներ են։ Ասա, որ այդպես է։ Ե՞րբ են թողարկվելու նոր երգերը», «Այնքան եմ ուզում լսել քո նոր ալբոմը։ Դու մեզ բոլորովին չես խնայում։ Ստիպված ենք խելքներս թռցնել յուրաքանչյուր նոր լուսանկարից, որովհետեւ առհասարակ ընդհատակ ես անցել», «Բեյ, ցնցող տեսք ունես։ Ինձ դուր է գալիս, որ երեք երեխաների ծնվելուց հետո դու վստահ ես քո կազմվածքի հարցում եւ համարձակ այսպիսի մինի ես հագնում»,- գրել են նրանք մեկնաբանություններում։