Ուժգին պայթյուն Իրաք-Թուրքիա նավթատարի վրա
Քիրքուք-Յումուրթալըք նավթատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է "Hürriyet" պարբերականը: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի և Իրաքի միջև նավթային խողովակաշարի վրա: Պայթյունի հետևանքով' ուժգին կրակ է բռնկվել:
Ներկա պահին Իրաքից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է։ Դեպքի վայրում արդեն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։ Պայթյունի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։
Նշվում է, որ վերջին երկու ամիսներին սա 37-րդ պայթյունի դեպքն է նավթատարի վրա: Այս պայթյունն ամենաուժգինն է պայթյունների շարքում: