«Օրհնված եմ, որ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում». Քիմ Քարդաշյան (Լուսանկար)
Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն լքել է Հայաստանը՝ երեքօրյա այցից հետո, եւ ինչպես երեւում է՝ վառ տպավորություններով է հեռացել հայրենիքից: Ռեալիթի շոուի աստղն այս ընթացքում արդեն երկրորդ գրառումն է անում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին:
«Շնորհակալ եմ Հայաստան, նման անմոռանալի այցի համար: Այնքան օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում, որը նաեւ անվանում են հայկական Վատիկան»,-գրել է նա:
Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում Քարդաշյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տալիս, թե ինչպես է բարձրանում իր մասնավոր ինքնաթիեը: Հայուհին այն մակագրել էր. «Կկարոտեմ քեզ, Հայաստան»:
Աստղն, իսկապես, հեքիաթային պայմաններում է թռչել իր մասնավոր ինքնաթիռով, որը կահավորված է մահճակալով եւ հանգստի համար նախատեսված այլ պարագաներով: Իսկ լուսանկարներից մեկում Քորթնին է, որը քնած է քրոջ որդու՝ Սեյնթի կողքին:
Լուսանկարները՝ Քիմ Քարդաշյանի Instagram-ից