Ջոն Լենոնի պիջակը կվաճառվի 8-12 հազար ֆունտ ստերլինգով
"The Beatles" խմբի անդամ Ջոն Լենոնի պիջակը կարող է վաճառվել 8-12 հազար ֆունտ ստերլինգով, որ համարժեք է մոտ 19 հազար ԱՄՆ դոլարի: Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդում Լենոնի հայտնի փիրուզագույն բաճկոնը, որ այս պահին գտնվում է ջազ երաժիշտ Ջո Ջոնսոնի հավաքածուում, հանվել է աճուրդի: Լենոնն այն կրել է 1960-ական թվականներին: