Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը
Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը եւ հեռուստանախագծերը։
Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։
«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» վավերագրական ֆիլմը:
Լավագույն վավերագրական լիամետրաժ է ճանաչվել «Բուրկինաբեի վերելքը», «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը, «Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից: