Ամենատարօրինակ և ուշադրության արժանի գերեզմանատները. Պրահայի հրեական գերեզմանատունը
Առաջին հայացքից կարող է թվալ, թե գերեզմանոցում զբոսնելը պարզապես խելագարություն է: Բայց երբեմն նման վայրերն ավելի հետաքրքիր են, քան շատ տեսարժան վայրեր: "Euromag" ամսագիրն առանձնացրել է մի քանի գերեզմանատներ, ուր իսկապես արժե այցելել:
Ներկայացնում ենք դրանցից մեկը' Պրահայի հրեական գերեզմանատունը
Այս գերեզմանատանը թաղված է շուրջ 100.000 հրեա' սկսած 1478թ. մինչ 1787թ: Այդ ընթացքում արգելվում էր հրեաների հուղարկավորությունը տվյալ տարածքից դուրս, ուստի ժամանակի ընթացքում գերեզմանները «կառուցում» էին մեկը մյուսի վրա: Այս եղանակով են առաջացել գերեզմանների շուրջ 12 շերտերը:
Հատկանշական է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերը ցանկանում էր երկրի երեսից վերացնել հրեաներին և նրանց սինագոգները, բայց հենց այս գերեզմանատանը որոշել է ձեռք չտալ' դարձնելով այն թանգարան: