«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության 45 հաղթողներին պարգևատրելու համար 30 մլն դրամ հատկացվեց վարչապետի աշխատակազմին
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:
Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։