Թրամփը խղճաց Huawei-ին
ԱՄՆ իշխանությունները հնարավոր է ամերիկյան որոշ ընկերությունների թույլ տան համագործակցել և տեխնոլոգիաներ մատակարարել չինական սմարթֆոններ արտադրող Huawei-ն, գրում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով, նման որոշում կայացրել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը: Միևնույն ժամանակ, նա որպես հիմնավորում նշել է անանուն փորձագետների խոսքերը: Թե հատկապես ինչ տեխնոլոգիաներ և արտադրանքներ կկարողանան ամերիկյան ընկերությունները փոխանցել Huawei-ին, պետության ղեկավարը նույնպես չի հստակեցրել: Հայտնի է միայն, որ դրանք չպետք է ազդեն ԱՄՆ ազգային անվտանգության վրա:
ԱՄՆ-ը Huawei-ի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել մայիսին, երբ ընկերությունը և դրան առնչվող մի քանի տասնյակ կառույցներ ընդգրկվեցին սև ցուցակում: Պատճառը օգտատերերի անձնական տվյալները հավաքելու և դրանք չինական հատուկ ծառայություններին փոխանցելու կասկածն էր:
Պատժամիջոցներն արգելում են Huawei-ի հետ համագործակցությունը Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ընկերություններին կամ այնտեղ բիզնես վարողներին: Մասնավորապես, դրա պատճառով, Huawei-ը պետք է զրկվեր իր բոլոր նոր սարքերի համար Android օպերացիոն համակարգ մուտքի հասանելությունից: