Հայազգի Մերիլին Մոնրոն' Նանա Կազարի
Հայազգի այս գեղեցկուհին այն քիչ երջանիկներից է, որ զարմանալիորեն նման է բոլոր ժամանակների կանացի գեղեցկության, նրբագեղության և սեքսուալության խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին:
Այժմյան հայտնի մոդելն ու հագուստի մոդելավորողն ասպարեզ իջավ 2000-ական թվականներին, Երևանում: Համարձակ այս գեղեցկուհին' չնայած երիտասարդ տարիքին, առաջինը Հայաստանում բացեց նորաձևության սեփական գործակալություն և դարձավ Հայաստանի լավագույն մոդելավորողներից մեկը:
Նունեի հայրը' Ղազարոս Հարությունյանը, ուսուցիչ է, մայրը' Քնարիկ Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Նրանց դուստրը' հոր անվան առաջին մասն է վերցրել և իր անունը մի փոքր ձևափոխելով դարձրել է Նանա Կազարի:
Երեսունչորսամյա այս գեղեցկուհին այսօր Միացյալ Նահանգներում է և կարելի է ասել փայլում է Արևմտյան նորաձևության և մոդելլինգի ասպարեզում:
Այսօրվա հանրահայտ աստղը ժամանակին սկսել է սկսել է զրոյից' կոլաժներից: Հետաքրքրական է, որ ինքն էլ մինչ այսօր նկարում է և զգեստի մասերը, և շունչ տալիս: Նշենք, որ Պիկասոյի, Դալիի նկարների կողքին հայտնվել էր Նանայի կոլաժը և վաճառվել' 5 հազար դոլարով: Շնորհիվ Մերիլին Մոնրոյին իր բացառիկ նմանության, նա հատուկ զգեստներով ու զարդարանքներով նկարահանվել է կինոնկարներում, մասնակցել է Կաննի փառատոնին: