«Այսօր իմ երեխաների պապիկի ծննդյան օրն է». Մարգարիտա Սիմոնյանը՝ Էդմոնդ Քեոսայանի մասին
Նախօրեին լրացել է խորհրդային լեգենդար ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի 83-ամյակը։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սկեսրայրի ծննդյան առիթով Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել։
«Այսօր իմ երեխաների պապիկի (որը նրանց երբեք չի տեսել), Տիգրանի հոր, խորհրդային ճանաչված ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրն է։ Բոլորն, ովքեր Խորհրդային միության տարիներին երեխա են եղել, Քեոսայանին ճանաչում են ժողովրդի մոտ ամրացած կերպարներով ու Բուբա Կաստորսկու եւ «Մահացածները գերանդիներով են կանգնած, ու լռություն» արտահայտություններով, «Անսորսալի վրիժառուներ»-ի անմոռանալի հերոսներով եւ արկածներով։
Իսկ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում եւ սկեսրոջս սենյակում փակցված դիմանկարներով, տատիկի արտահայտություններով՝ «Այ, իմ Էդիկը հիմա կպատասխաներ», եւ նրանով, որ իր հայրիկի մասին պատմելով՝ իրենց հայրը՝ չգիտես՝ ինչու միշտ սրբում է աչքերը»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Էդմոնդ Քեոսյանը ծնվել է 1936թ.-ին Լենինականում՝ Գյումրիում։ Հորը՝ սպիտակ բանակի նախկին սպային, սպանել էին, իսկ մորը՝ երկու երեխաների հետ աքսորել ղազախստանյան տափաստան։ Քեոսայանն ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը։ Նրա առաջին ֆիլմերից մեկը նկարահանել է ի հիշատակ գյուղի, որում Էդմոնդը մանկության տարիներին ապրել է մոր ու ավագ եղբոր հետ։ «Անորսալի վրիժառուներ»-ից հետո նա դարձավ խորհրդային ամենահայտնի ռեժիսորներից մեկը եւ նկարահանեց նաեւ «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հույսի աստղ» ֆիլմերը։ Քեոսայանը մահացել է 1994թ.-ի ապրիլին։