Թուրքիան շարունակում է Սիրիա ներխուժելու փորձերը՝ հայկական գյուղերը թիրախավորելով. Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են
Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են, այս մասին հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը: Ղամիշլիի, Դրբեսիեի և Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետևանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:
Թրուքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։
Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։
Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետեւում է դեպքերի զարգացումներին:
Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։
Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են՝ զգուշության նկատառումներից ելնելով։