Մերձավոր Արեւելք ԱՄՆ զորքեր մտցնելը երկրի պատմության մեջ վատագույն որոշումն էր․ Թրամփ
Մերձավոր Արեւելք ԱՄՆ զորքեր մտցնելը երկրի պատմության մեջ վատագույն որոշումն էր։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ը 8 տրիլիոն դոլար է ծախսել Մերձավոր Արեւելքում։ Հազարավոր մեր մեծ զինվորներ զոհվել կամ ծանր վիրավորվել են։ Միլիոնավոր մարդիկ զոհվել են մյուս կողմում։ Մերձավոր Արեւելք ԱՄՆ զորքեր մտցնելը երկրի պատմության մեջ երբեւէ ընդունված վատագույն որոշումն էր։ Մենք պատերազմ ենք գնացել կեղծ եւ այժմ մերժված՝ զանգվածային ոչնչացման զենքի պատրվակով։ Այնտեղ ոչինչ չկար։ Այժմ մենք դանդաղ եւ զգուշորեն մեր մեծ զինվորներին եւ զինվորականներին տուն ենք վերադարձնում»,- նշել է Թրամփը։