«Փախուստ» հեռուստասերիալի գլխավոր հերոսը խոստովանել է, որ համասեռամոլ է
Ամերիկացի դերասան Վենթվորթ Միլերը, ով հայտնի է «Փախուստ» հեռուստասերիալում գլխավոր դերով, հրաժարվել է մասնակցել Պետերբուրգում կայանալիք միջազգային կինոփառատոնին: Միլերի որոշման վրա ազդել է Ռուսաստանի ընդունած օրենքը, որն արգելում է պրոպագանդել համասեռամոլությունը: Նախկինում 41-ամյա Միլերը չէր խոսում իր սեռական կողմնորոշման մասին, սակայն Կինոփառատոնին ուղված նամակում գրել է, որ հրաժարվում է Ռուսաստան մեկնել, քանի որ ինքը գեյ է: