Մադոննան չեղարկել է համերգը ոտքի վնասվածքից հետո
Երգչուհի Մադոննան չեղարկել է Madame X համերգը, որը պետք է կայանար Նյու Յորքում հոկտեմբերի 8-ին, հայտնում է NME-ն։
Համերգեը պետք է կայանար BAM Howard Gilman Opera House հրապարակում, սակայն բժիշկները նրան համոզել են, որ ծնկի վնասվածքի պատճառով հարկավոր է առաջիկա երեք օրերը նվիրել վերականգնմանը։
Երկրպագուներին առաջարկել են պահպանել տոմսերն ու նոր օրվա սպասել։ Հոկտեմբերի 10-ին եւ 12-ին ծրագրված համերգները պետք է կայանան։