Հունվարի 1-ից նախատեսվում է փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էապես կընդլայնի շահառուների ցանկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչեւ մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչեւ 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարեւոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»։