ԱՄՆ-ում իննամյա տղային մեղադրել են հինգ մարդու սպանության մեջ
Իլինոյսի իննամյա բնակիչը մեղադրվել է հինգ սպանությունների, երկու հրդեհումների եւ մեղմացուցիչ հանգամանքներով մեկ հրդեհման մեջ, Peoria Journal Star ամսագրի հարցազրույցում ասել է նահանգի դատախազ Գրեգ Մինգերը։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, տղան հրդեհումներն արել է ապրիլի 6-ին շարժական տանը։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Երկուսին հաջողվել է փրկվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հրդեհն սկսվել է երեկոյան ժամը 11-ին։ Երբ հրշեջները եկել են դեպքի վայր, տունը լրիվ կրակի մեջ էր։
Մինգերն ասել է, որ երեխային մեղադրանք ներկայացնելու որոշումը դժվար է կայացրել։
«Դա ողբերգություն է, բայց, ի վերջո, շատ երիտասարդ մարդը մեղադրվում է ամենալուրջ հանցագործություններից մեկի մեջ»,- նշել է նա։
Եթե երեխային դատեն, նրան կսպառնա հնգամյա փորձնական ժամկետ։
«Փորձնական ժամկետը, հաշվի առնելով տարիքը, միակ որոշումն է»,- նշել է դատախազը։