Փաշինյանը ևս հերքում է. Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տվել, վերջինս էլ նրան չի ազատել պաշտոնից
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ազատման լուրերի մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք անհեթեթ լուրեր են։
Հիշեցնենք, ավելի վաղ, Irakanum.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Սակայն Դավիթ Տոնոյանը հերքում է նման լուրերը: Ինքը հրաժարական չի տվել, ոչ էլ ազատվել է պաշտոնից :
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Irakanum.am կայքը ներողություն է խնդրել իր ընթերցողներից և ՊՆ նախարարից: