Գեորգի Ասատրյանը նշանակվել է Արմեն Սարգսյանի խորհրդատու
Գեորգի Ասատրյանը ս/թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ:
Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջեւ կապերի ամրապնդմամբ: