Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում. ՀՀ նախագահ
Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի ոլորտի մասնագետներով: Հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդներին» թեմայով համաժողովում, որը նվիրված է «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ սա գլխավոր խնդիրներից մեկն է, եւ անհրաժեշտ է զբաղվել կրթության ոլորտում ներդրումներով, որոնք կոնկրետ ուղղվածություն կունենան՝ այն բանի հստակ ընկալմամբ, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ: «Հակառակ դեպքում ինչ-որ պահի կհասկանանք, որ չկան անհրաժեշտ կադրեր, որոնք կկարողանային զարգացնել սթարթափները, կամ էլ կարող ենք բախվել «ուղեղների արտահոսքի» հետ»,- նշել է նա: