«Փարոս» ֆիլմում դերակատարման համար Ռոբերտ Պատինսոնին «Օսկար»-ի կառաջադրեն
«Փարոս» ֆիլմում դերակատարման համար բրիտանացի Ռոբերտ Պատինսոնին կառաջադրեն «Օսկար» մրցանակի լավագույն դերասան անվանակարգում, հայտնում է NME-ն։ Սպասվում է, որ ֆիլմում նրա զուգընկեր Ուիլյամ Դեֆոն կհավակնի «երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։
Ռոբերտ Էգերսի ֆիլմը դրական արձագանքներ է ստացել Կաննում, իսկ ռեժիսորն արժանացել է Կինոքննադատների միջազգային ֆերդերացիայի մրցանակին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆիլմը պատմում է փարոսը հսկող հերոսների (Պատինսոն եւ Դեֆո) փոխհարաբերությունների մասին փոքրիկ կղզում։ RottenTomatoes կայքում ժապավենի վարկանիշը կազմում է 83 տոկոս։
Խոսելով Դեֆոյի հետ աշխատանքի մասին՝ Պատինսոնն ասել է. «Ես գիտեի, որ նա մեր աշխատանքում ինչ-որ խելահեղ բան կբերեր եւ գիտակցում էի, որ նա անարխիստական էներգիա ունի։ Ինձ դա շատ էր վախեցնում, բայց դա միշտ օգնում է, երբ քո կերպարը պետք է վախենա ինչ-որ մեկից»։