ԱՄՆ-ում, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, աճում է Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Ուկրաինայի հետ սկանդալի համատեքստում թեթեւակի նվազել է, իսկ իմփիչմենթի կողմնակիցների թիվը՝ աճել, վկայում են վերջին անկախ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դեմոկրատները Կոնգրեսում սեպտեմբերի 24-ին սկսել են Թրամփի իմփիչմենթի գործընթացը՝ նրան կասկածելով այն բանում, որ անձնական քաղաքական նպատակներով փորձել է Ուկրաինայի ղեկավարությունից հասնել հետաքննության նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, որը հավակնում է 2020 թվականին նախագահի պաշտոնին, ընտանիքի հանդեպ։ Թրամփը չի ընդունում ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտության կազմակերպման փորձի մեղադրանքները։
Հետազոտության տվյալներով, որն անցկացրել են NBC հեռուստաընկերությունը եւ Wall Street Journal թերթը հոկտեմբերի 4-6-ին, Թրամփին աջակցության վարկանիշը կազմում է 43 տոկոս (օգոստոսին այն 45 տոկոս էր)։
Համաձայն Rasmussen Reports սոցիոլոգիական կենտրոնի հետազոտությունների՝ հոկտեմբերի 3-7-ին նախագահի վարկանիշը կազմում էր 45 տոկոս, այն դեպքում, երբ սեպտեմբերի 25-29-ին 49 տոկոս էր, իսկ օգոստոսին հասնում էր 51 տոկոսի։
Միեւնույն ժամանակ, Quinnipiac ընկերության հարցումը այդ ցուցանիշը գնահատում է 40 տոկոս, ինչը 1 տոկոսով քիչ է սեպտեմբերի վերջի ցուցանիշներից։ Նման փոփոխություններ գրանցել են նաեւ Reuters/Ipsos ընկերության հետազոտությունները՝ 42 տոկոսից իջել է 41 տոկոսի։
Ինչպես երեւում է սոցհարցումների միջինացված տվյալներից, որոնք կազմել է Real Clear Politics ռեսուրսը, Թրամփի նվազագույն վարկանիշը 2017 թվականի դեկտեմբերի կեսին եղել է 37,1 տոկոս։ Այդ ժամանակ էլ գրանցվել է հավանության չարժանանալու առավելագույն վարկանիշը՝ 58,1 տոկոս։

Սոցիոլոգները պարզել են ամերիկացիների կարծիքը նաեւ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ: Այսպես՝ Quinnipiac-ի եւ The Washington Post/ Schar School-ի հարցումները գրանցել են իմփիչմենթի աճող աջակցություն: Օրինակ, եթե այս տարվա սեպտեմբերին, Quinnipiac-ի տվյալներով, հարցվածների 37 տոկոսն էր հանդես գալիս պաշտոնից Թրամփի հեռացման օգտին, ապա հիմա արդեն 45 տոկոսը: Այս տարվա հուլիսին անցկացված Washington Post/ABC News-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 37 տոկոսն է հայտարարել, որ Կոնգրեսը պետք է սկսի իմփիչմենթի ընթացակարգ: Հիմա նրանց թիվը հասել է մինչեւ 58 տոկոսի:
Արժե նշել, որ տարբեր ընկերություններ տարբեր կերպ են ձեւակերպում հետազոտությունների հարցերը: Դրանից բացի, Թրամփին իշխանությունից հեռացնելու կողմնակիցների թիվն ավանդաբար ավելի քիչ է, քան նրա դեմ քննություն սկսելու կողմնակիցներինը, քանի որ ամերիկացիներից շատերը վստահ չեն նախագահի մեղավորությանը եւ ցանկանում են, որ դա Կոնգրեսը պարզի: Սրա մասին են վկայում, մասնավորապես, Quinnipiac-ի վերջին հարցման արդյունքները: 45 տոկոսը ցանկանում է Թրամփին հեռացնել, 49 տոկոսը դրան դեմ է, իսկ 53 տոկոսն աջակցում է քննության անցկացմանը: Ըստ NBC-ի եւ Wall Street Journal-ի հարցման՝ Թրամփի իմփիչմենթի եւ հեռացման օգտին հանդես է եկել 43 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը: